Շատ դժվար շրջան է մեզ համար. Ազգային հավաքականի պաշտպան
Սպորտ
09:49 09/06/2025
Հայաստան

Շատ դժվար շրջան է մեզ համար. Ազգային հավաքականի պաշտպան

Այսօր Երևանի ժամանակով 22.00-ին Նիկշիչի «Քաղաքային» մարզադաշտում կկայանա Չեռնոգորիա-Հայաստան ընկերական հանդիպումը։

«Խաղադաշտ դուրս եկող յուրաքանչյուր ֆուտբոլիստ 100 տոկոսով նվիրվում է խաղին, անում առավելագույնը լավ հանդես գալու համար։ Պետք է շտկել վիճակը։  Բոլորիս համար էլ շատ տհաճ է այս վիճակը, ինչում մենք ենք։ Վստահ եմ, որ հաջորդ խաղից սկսած կշտկենք այդ ամենը»,- նախախաղային ասուլիսում ասաց թիմի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը։ 

Նա նշեց, որ, օրինակ, երկու տարի առաջ շատ էին փորձառու ֆուտբոլիստները հավաքականում. «Կարելի է ասել՝ այս պահին սերնդափոխություն է լինում։ Անցած խաղին շատ էին երիտասարդ ֆուտբոլիստները, ովքեր մեծ փորձ չունեն։ Շատ դժվար շրջան է  մեզ համար, բայց պետք է յուրաքանչյուր ֆուտբոլիստ հավաքականում առավելագույնն անի»։ 

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպն ասաց, որ թիմում մթնոլորտը լավն է։ 

«Տղաները հիասփաթված են պարտությունից, ինչպես ես, հատկապես վերջին րոպեներին բաց թողած գոլերից։ Բոլորը հասկանում են, որ պետք է փորձել շտկել իրավիճակը, այս խաղին այլ տեսքով ներկայանալ»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder