Ահազանգ. Անահիտ Ավանեսյանի ծառայողական մեքենայի առջևի նստատեղին երեխա է նստած
Իրավունք
12:49 10/06/2025
Հայաստան

Ահազանգ. Անահիտ Ավանեսյանի ծառայողական մեքենայի առջևի նստատեղին երեխա է նստած

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը տեսանկարահանել է ու հրապարկել, թե ինչպես է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ծառայողական մեքենայի առջև նստատեղին առանց ամրակապված երեխա նստած։

Նրա հարցերին ի պատասխան, մեքենա վարողն ասել է, թե ինքը նախարարի վարորդն է, մեքենան տարել է ավտոլվացման կետ։

«Առողջապահության նախարարի ծառայողական 006LL55 մեքենան (քանի դեռ պետությունը ձև է տալիս, թե պայքարում է քարսիթերի և ամրագոտիների օգտոգործման համար)»,-տեսանյութին կից գրել է Իոաննիսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ահազանգ. Անահիտ Ավանեսյանի ծառայողական մեքենայի առջևի նստատեղին երեխա է նստած