Փաշինյանի՝ եկեղեցու դեմ արշավն ամբողջովին տեղավորվում է իր հնարած «նոր Հայաստանի» կոնցեպտի մեջ. Սերժ Սարգսյան
Քաղաքական
16:25 10/06/2025
Հայաստան

Փաշինյանի՝ եկեղեցու դեմ արշավն ամբողջովին տեղավորվում է իր հնարած «նոր Հայաստանի» կոնցեպտի մեջ. Սերժ Սարգսյան

«Ի՞նչ դիրքորոշում ես պետք է ունենամ այդ խայտառակության հանդեպ։ Պարզ չէ, որ անընդունելի է այդ թեմայով որևէ խոսակցություն»,- դատական նիստից առաջ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ եկեղեցու և Վեհափառի դեմ ուղղված արշավին:

Հարցին՝ ի՞նչ հետևանքների կբերեն դրանք, արդյո՞ք իր ղեկավարած քաղաքական ուժը կմղվի պաշտպանելու Հայ Առաքելական եկեղեցուն ըստ անհրաժեշտության, Ս. Սարգսյանն ասաց. «Մենք այդ հարցում կհետևենք Վեհափառ Հայրապետի հորդորներին ու դիրքորոշմանը»:

Ըստ ՀՀ երրորդ նախագահի, եկեղեցու դեմ Փաշինյանի այդ արշավը կապված է Շվեյցարիայում Վեհափառ Հայրապետի ելույթի հետ։

«Կարծում եմ՝ որպես առիթ այդ միջոցառումն էր, բայց ամբողջովին տեղավորվում է իր հնարած «նոր Հայաստանի» կոնցեպտի մեջ: Այսինքն, փոխելով «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմությամբ», Հայ Առաքելական եկեղեցուն վարկաբեկելով, նույն շղթայի տարբեր օղակներ են և զարմանալու բան չկա»,- ասաց Սերժ Սարգսյանը։ 

ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ պարբերաբար հանդիպում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, ցանկացած անհրաժեշտ պահի պահի կարող է հանդիպել։ 

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ՔՊ հարձակումները ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա այն պարագայում, երբ «մարտի 1»-ին Նիկոլ Փաշինյանն ու առաջին նախագահը  միասին էին պայքարում, ասում են՝ «Նիկոլը Լևոնի հոգեզավակն է», Ս. Սարգսյանն ասաց. «Ես մի անգամ ասել եմ՝ չեմ համարում այսօրվա կառավարչին Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակ ուղիղ այնպես, ինչպես տարբեր շարժումներում ընդգրկված մարդկանց չեմ համարում տվյալ շարժման ղեկավարի հոգեզավակ։

Իսկ թե ինչպես պատահեց՝ շատ պարզ։ Հայաստանի կառավարիչն ամեն ինչ անում է՝ մի երևացող մարդու վարկաբեկել»։

  

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder