Չորս ֆուտբոլիստներ հեռացել են «Արարատ»-ից
Սպորտ
20:15 10/06/2025
Հայաստան

Չորս ֆուտբոլիստներ հեռացել են «Արարատ»-ից

Երևանի «Արարատ»-ում իրենց ելույթներն ավարտում են Սերոբ Գալստյանը, Արմեն Նահապետյանը, Ռայեն Մզուգին և Բադեմ Դիաբիրան։ Ֆուտբոլիստների և ակումբի միջև պայմանագրերի ժամկետն ավարտվել է։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Սերոբ Գալստյանը «Արարատի» կազմում անցկացրել է 88 հանդիպում և դարձել է 9 գոլի հեղինակ։

Արմեն Նահապետյանը միացել էր ակումբին 2023 թվականի ամռանը։ «Արարատի» մարզաշապիկով նա մասնակցել է 33 խաղի և խփել 3 գոլ։

Թունիսցի պաշտպան Ռայեն Մզուգին թիմում անցկացրել է երկու մրցաշրջան՝ մասնակցելով 40 հանդիպման և դառնալով 1 գոլի հեղինակ։

20-ամյա մալիացի հարձակվող Բադեմ Դիաբիրան «Արարատի» կազմում հանդես է եկել 6 խաղում։

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին՝ թիմի համար կատարած աշխատանքի և նվիրման համար, ու մաղթում է նրանց հետագա հաջողություններ»,- ասվում է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder