Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ուղտ վարժեցնողն ինչքան օգտակար կլինի Ալեն Սիմոնյանի հետ աշխատելու համար, օրինակ, ինչպես անել, որ չթքի. Էդգար Ղազարյան
Հայաստանի Երրորդ Հանրապետությունում չի գրանցվել մի դեպք, երբ ընտրությունների արդյունքում ընդդիմությունը հաղթի։ «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներ Նարեկ Մալյանը, Էդգար Ղազարյանը հայտարարում են, որ պետք է իմպիչմենտով հեռացնել Նիկոլ Փաշինյանին և գործընթաց են սկսել, որին միացել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը, իսկ «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ ողջամիտ ժամկետներում կապահովի 28 պատգամավորի ստորագրությունը։ Իմպիչմենտի գործընթացի շուրջ ծավալված գործողությունների ընթացքը «Panorama-հարցազրույցների» տաղավարում ներկայացրեց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը:
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև.
•Ակնկալում էի, որ նաև պատգամավոր Սեյրան Օհանյանը կկատարի իր պարտականությունը, այսինքը՝ վերահսկի կառավարության գործունեությունը և կառավարության ծրագիրը չիրականացնող կառավարության համար նախաձեռնի անվստահության գործընթաց։
•Հայտարարությունը, որ կարդացի, տպավորություն էր, որ միանում են։ Ասացի՝ Նիկոլ Փաշինյանի աջակիցների թիվը պակասեց, այս պահի դրությամբ 99 պատգամավոր են, բայց հետո պարզվեց, որ ոչ, չեն միանում։
•Եթե դուք գիտեք, որ ձախողման դեպքում 6 ամիս հնարավորություն չի լինի իմպիչմենտ հայտնել, 36 պատգամավորով տանում եք հանձնեք, որ ձախողվե՞ք, միևնույն է մեզ պետք է 54 կողմ ձայն։
•Մենք եթե անհրաժեշտ 54 ձայնը չունենք, ինչո՞ւ ենք տանում քվեարկության, որ տապալենք։
•Նիկոլ Փաշինյանի հեռացման գործընթացին պահանջներ դնե՞լն է ձեր նպատակը, թե՞ նրան հեռացնելը։ Եթե հեռացնելը, ապա՝ ինչպես, երբ ասում եք՝ դեմ ենք իմպիչմենտին։
•Մի հատ հաջողություններ չունեն պրագմատիկները, ինչքան ընտրության մասնակցել են, կրվել են, ինչքան անվստահության գործընթաց նախաձեռնել են, ձախողել են, ինչքան շարժում են նախաձեռնել, կրվել են, բայց իրենց պրագմատիկ են, ռեալ-պոլիտիկներ են, նշանակում է դիտմամբ են մեզ տարել պարտության։
•Նիկոլ Փաշինյանն այդ պատգամավորներին տվող հացը Վովայից ստացած ժառանգությունով չի տալիս։ Էդ ամեն ինչը մենք ենք տալիս։
•Եթե պատգամավոր Ալխաս Ղազարյանը կամ Ալփի Դովոյանը դարձել են պատգամավոր, հրեշտակենր չեն ավետել մեզ այդ բարի լուրը։ Այն տեղի է ունեցել այն պատճառով, որ նրանք ընդգրկված են եղել ՔՊ համամասնական ցուցակում։
•Նախընտրական ծրագրով տվել են խոստումներ և մարդիկ ասելեն, թե լավ է, որ Ալխասը և Ալփին դեօկուպացնեն Հադրութը և Շուշին։
•Օրինակ կարող է կենդանավարժ լինի, որ կարող է շատ հանգիստ ուղտ վարժեցնի։ Նրա փորձառությունն ինչքան օգտակար է, օրինակ՝ Ալեն Սիմոնյանի հետ աշխատելու համար, ասենք ոնց ես անում, որ չի թքում։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։