«Ժողովուրդ». Փաշինյանն պայքարում է ոչ թե կոռուպցիայի, ոչ թե թշնամու դեմ, այլ՝ հայոց եկեղեցու և Վեհափառի դեմ
Օրվա մամուլ
08:21 10/06/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Փաշինյանն պայքարում է ոչ թե կոռուպցիայի, ոչ թե թշնամու դեմ, այլ՝ հայոց եկեղեցու և Վեհափառի դեմ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը սկսում է հերթական աղմկահարույց արշավը՝ այս անգամ Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառի դեմ։ Բայց իրական թիրախը այլ է՝ ժողովրդի ուշադրությունը շեղելուն միտված վտանգավոր մանևրը։ Ի՞նչ է տեղի ունենում այս պահին իրականում, երբ Կառավարության ղեկավարը հարձակվում է հոգևոր առաջնորդի վրա։

  • Սահմանազատում Ադրբեջանի հետ. իշխանությունը պատրաստվում է սահման գծել թշնամու պայմաններով, այն դեպքում, երբ Ադրբեջանի բանակը մնում է Հայաստանի օկուպացված տարածքներում։
  • Խաղաղության պայմանագրի վտանգավոր կետեր՝ առանց Արցախի կարգավիճակի, առանց անվտանգության երաշխիքների, առանց գերիների վերադարձի և ՀՀ դեօկուպացիայի պահանջի։
  • Տնտեսական խորտակում. ամիսներ շարունակ արգելվում է հայկական կոնյակը Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան արտահանել։ Կոնյակագործները հուսահատ վիճակում են, իսկ Կառավարությունը՝ անգործ։
  • Արտաքին պարտքը հատել է վտանգավոր շեմը. 2024-ի վերջին այն անցել է 11 մլրդ դոլարը՝ յուրաքանչյուր քաղաքացու բաժին է հասնում շուրջ 3,600 դոլար պարտք։
  • Բնակչության արտահոսք. վերջին տարիներին Հայաստանից արտագաղթը նորից ահագնանում է։ Չենք հեռանում ոչ թե միայն աղքատությունից, այլ հիասթափությունից։

Եվ այս ամենի ֆոնին Փաշինյանն ընտրել է պայքարել ոչ թե կոռուպցիայի, ոչ թե թշնամու դեմ, այլ՝ հայոց եկեղեցու և Վեհափառի դեմ։ Հարց է առաջանում. երբ պետությունն ունի ճակատագրական այսքան հարց, ո՞վ և ինչո՞ւ է որոշել, որ պատասխանը պետք է տալ Մայր Աթոռին»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder