Ագարակ գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու տարածքում ընթանում են պեղման աշխատանքներ
Մշակույթ
21:49 10/06/2025
Հայաստան

Ագարակ գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու տարածքում ընթանում են պեղման աշխատանքներ

ՀՀ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու տարածքում ընթանում են պեղման և մաքրման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ը։

«Պեղումների նպատակը եկեղեցու հատակագծի հստակեցումն է։ Պեղման աշխատանքների արդյունքում բացվել են 13-14-րդ դդ. թվագրվող կարասներ և մանկական թաղումներ։

Սբ. Աստվածածին եկեղեցին վաղմիջնադարյան միանավ բազիլիկ հորինվածքով կառույց է և աչքի է ընկնում ինքնատիպ ճարտարապետական լուծումներով, որոնք դեռ կարիք ունեն բազմակողմանի ուսումնասիրության։

Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը, արշավախմբի ղեկավար՝ Ավետիս Գրիգորյան, հնագետ` Աստղիկ Սիմոնյան»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder