Ավստրիայի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 9-ի
Իրավունք
15:10 10/06/2025
Աշխարհ

Ավստրիայի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 9-ի

Գրացի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 9-ի։ Այդ մասին հայտնում է «Kronen Zeitung»-ը՝ հղում անելով քաղաքապետարանին։ Յոթ աշակերտ և մեկ մեծահասակ են սպանվել, ինչպես նաև կասկածյալ կրակողը։ Ավելի վաղ հաղորդվել էր հինգ մահվան մասին։

Եվս 28 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից չորսի վիճակը ծանր է։ Kronen Zeitung-ը նշում է, որ զոհերից և վիրավորներից մի քանիսի գլխին են կրակել։ Նախնական տեղեկություններով՝ նույն դպրոցի աշակերտը հերթով կրակել է երկու դասարանում։ Նրան մահացած են գտել։ Ոստիկանության ներկայացուցիչը ORF-ին ասել է, որ կրակողը, ենթադրաբար, ինքնասպան է եղել: Կրակողի մահը հաստատել է Գրացի քաղաքապետ Էլկե Քահրը։

Դպրոցում և հարակից տարածքում աշխատում են ոստիկանությունը և շտապօգնությունը։ Դպրոցը տարհանվել է, բոլորը տեղափոխվել են անվտանգ տարածք։

Քաղաքի բնակիչներին խնդրում են հնարավորության դեպքում խուսափել տարածք այցելելուց, սակայն ոստիկանությունն արդեն նշել է, որ նոր ռիսկեր չեն տեսնում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ավստրիայի դպրոցում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է 9-ի