Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արծվիկ Մինասյան. Երեկ ականատես եղանք պետական մակարդակով հերթական կլյաուզիային
«Երեկ ականատես եղանք պետական մակարդակով հերթական կլյաուզիային»,- նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դիմումին Ալեն Սիմոնյանին՝ միջնորդել, որ խորհրդարանը թույլ տա քրեական գործ հարուցել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ:
«Մասնագիտական, քաղաքական ու բարոյական առումով որևէ քննադատության չդիմացող իմ դեմ հարցված ապօրինի քրեական գործը ոչ միայն հանրությանը մատուցվող հերթական շոուն է, այլև վկայում է Հայաստանը զավթած ռեժիմի իշխանությունը կորցնելու վախերի մասին։
Գլխավոր դատախազը, հերթական անգամ ոտնահարելով Սահմանադրությունն ու օրենքները, իրեն անսահմանորեն նվիրել է Նիկոլ Փաշինյանի հանցավոր հանձնարարությունների կատարմանը։
Մնացածի մասին` հաջորդիվ»,- գրել է Մինասյանը։