Ինչ է կատարվում «Զվարթնոց»-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ժամանելուց րոպեներ առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քաղաքական
00:57 11/06/2025
Հայաստան

Ինչ է կատարվում «Զվարթնոց»-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ժամանելուց րոպեներ առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ անց «Զվարթնոց» օդանավակայանում վայէջք կկատարի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ինքնաթիռը, ով մեկօրյա այցիցի հետո վերադառնում է ԱՄԷ-ից։ 

Հիշեցնենք, որ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի  կոչով բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են օդանավակայանում՝ դիմավորելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սիրելի հավատավոր հետևորդներ․

Որպես Ձեզնից մեկը դիմում եմ Ձեզ․ մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։

Այս փուլում պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար»։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչ է կատարվում «Զվարթնոց»-ում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ժամանելուց րոպեներ առաջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ