Տեղի է ունեցել անթույլատրելի միջադեպ. ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել. Հայկ Կոստանյան
Հասարակություն
22:44 11/06/2025
Հայաստան

Տեղի է ունեցել անթույլատրելի միջադեպ. ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել. Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրում է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր տեղի է ունեցել անթույլատրելի միջադեպ․ 31 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել երկու անձանց կողմից։

Մեզ համար շատ կարևոր է ուղևորների և վարորդների անվտանգությունը, և նման դեպքերը չենք կարող անտեսել։

Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, և մենք ակնկալում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder