Իմպիչմենտի գործընթացը մեկնարկած է և դրա ավարտը կարող է լինել բացառապես հաղթանակը. Հայկ Մամիջանյան
Քաղաքական
16:55 11/06/2025
Հայաստան

Իմպիչմենտի գործընթացը մեկնարկած է և դրա ավարտը կարող է լինել բացառապես հաղթանակը. Հայկ Մամիջանյան

«Թե ինչ կանի «Հայաստան» դաշինքը, կասեն դաշինքից, համենայն դեպս այս պահին վարչապետի թեկանուծովո մեկնարկած իմպիչմենտի գործընթացին միացել են «Պատիվ ունեմ» խմբակցության 6 պատգամավոր»,-լրագրողներին հայտնեց «Պխատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ներկայացնելով «Հայաստան» խմբակցության հետ քննարկումների արդյունքները։

Նա հիշեցրեց, որ  «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց, Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ։

 «Մենք մեր անելիքները բոլոր հարթություններում՝ թե՛ տեղեկատվական, թե՛ փողոցային, թե՛ քաղաքական, շատ հստակ գիտենք և անելու ենք վսհատությամբ, որը հաջողությամբ է պսակվելու։ Իմպիչմենտի գործընթացը մեկնարկած է և դրա ավարտը կարող է լինել բացառապես մեկը՝ բացառապես մեր հաղթանակը»,-հայտարարեց Մամիջանյան։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ իմպիչմենտի միջնորդությւոնը ԱԺ մուտք կանեն այն ժամանակ, երբ շոշափելի ձեռբերումներ լինե։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder