«Հրապարակ». Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը ԱԺ-ում լրագրողական աշխատանքն անիմաստ է համարում
Օրվա մամուլ
08:10 11/06/2025
Հայաստան

«Հրապարակ». Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը ԱԺ-ում լրագրողական աշխատանքն անիմաստ է համարում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախկին խմբագիր Փաշինյանն այնքան է սահմանափակել մեր` հարկատուներիս հաշվին գործող Հանրային հեռուստաընկերության ազատությունը, որ արդեն մի քանի տարի է՝ Հ1-ից հարկ չեն համարում պետության թիվ մեկ քաղաքական մարմնի` ԱԺ-ի աշխատանքները լուսաբանելու համար լրագրող ուղարկել խորհրդարան: Այդ գործն անում են Հ1-ի օպերատորն ու տեխնիկական աշխատակիցը: Հանրայինի ղեկավարությունը, ըստ ամենայնի, ԱԺ-ում լրագրողական աշխատանքն անիմաստ է համարում և օպերատորին ու տեխնիկական աշխատողին ուղարկում է միայն կադրեր բերելու, մնացածն իրենք են անում` կառավարությունից ստացված հրահանգներին համապատասխան։

Ի դեպ, շաբաթներ առաջ, երբ խորհրդարանում բյուջեն էր քննարկվում, Փաշինյանը, դուրս գալով նիստերի դահլիճից, ցանկություն է հայտնել լրագրողներին ճեպազրույց տալու և միջանցքում նկատելով Հ1-ի օպերատորին ու տեխնիկին, ասել է` արի հարց տուր, ես պատասխանեմ: Շփոթահար աշխատակիցն ասել է` ինքը չի կարող հարց տալ, ընդամենը տեխնիկական աշխատող է»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder