«Ինտեր»-ի հետ ԱՄՆ է մեկնել Հենրիխ Մխիթարյանը
Սպորտ
20:54 11/06/2025
Հայաստան

«Ինտեր»-ի հետ ԱՄՆ է մեկնել Հենրիխ Մխիթարյանը

2025 թվականի ամռանը մեկնարկում է ՖԻՖԱ-ի նոր մեգամրցաշարը՝ Աշխարհի ակումբային առաջնությունը: 32 ակումբ, 63 խաղ, ռեկորդային մրցանակներ և սպասվող սենսացիաներ: Այս մասին գրում է Արմսպորտը։

Միլանի «Ինտերը» մասնակցելու է տարվա կարևորագույն մրցաշարին: Միլանյան ակումբի ֆուտբոլիստներն արդեն մեկնել են ԱՄՆ: Թիմի հետ ԱՄՆ է մեկնել նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ մրցաշարը մեկնարկելու է հունիսի 15-ին: «Ինտերը» իր առաջին հանդիպումն անցկացնելու է հունիսի 18-ին, իսկ մրցակիցը կլինի մեքսիկական «Մոնտերեյը»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder