Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուկրաինան ուղղակիորեն հրաժարվել է ընդունել իր զոհված զինվորների մարմինները
Ուկրաինան ուղղակիորեն հրաժարվել է ընդունել Ուկրաինայի ԶՈւ զինվորների մարմինները։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Սա՝մարմինները փոխանցելու առաջարկը, պարզապես մռթմռթոց չէր, ոչ էլ խնդրանք, քանի որ ուկրաինական կողմը չունի գիտատեխնիկական կարողություններ, քանի որ սա նույնականացում է, պահպանում, հետաձգել սա կամ, ըստ մեզ, ասենք՝ մաս-մաս փոխանցել, խմբաքանակներով, կամփոխանցել նրանց, որոնք մեր տեսանկյունից նույնականացվել են։ Ոչ մի նման բան։ Ուղղակի մերժում, որը վերածվում է ծաղր ու ծանակի ոչ թե մեր, այլ իրենց նկատմամբ»,-ասել է նա «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում։
Դիվանագետը հավելել է, որ իրենց զինվորների մարմինները վերցնելուց հրաժարվելը հաստատում է Կիևի ռեժիմի նեոնացիստական էությունը։