Օդի ջերմաստիճանը հունիսի 12-13-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Հասարակություն
12:49 11/06/2025
Հայաստան

Օդի ջերմաստիճանը հունիսի 12-13-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով

Հունիս 11-16-ը​​​ Երևանում հունիսի 11-ի ցերեկը, 12-14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 12-14-ի երեկոյան, 15-16-ի գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Մարզերում հունիսի 11-ի ցերեկը, 12-13-ի կեսօրից հետո, 14-16-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 12-13-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հունիսի 11-ի ցերեկը, 12-13-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Օդի ջերմաստիճանը հունիսի 12-13-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով