Դավիթ Համբարձումյան. Վաղվա բանակցություններից հետո դուք կստանաք բոլոր հարցերի պատասխանները
Քաղաքական
01:10 11/06/2025
Հայաստան

Դավիթ Համբարձումյան. Վաղվա բանակցություններից հետո դուք կստանաք բոլոր հարցերի պատասխանները

Ամենայն Հայոց Կաթողիկոսին իր աջակցությունը հայտնելու էր եկել նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացում ՀՀԿ-ն նրան առաջադրել է վարչապետի թեկնածու։

Նա իմպիչմենթի գործընթացի վերաբերյալ հարցերին չպատասխանեց, ասաց՝ կսպասի ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունների բանակցությունների ավարտին։

«Ձեր հարցերին այսօր չեմ պատասխանի, սպասենք, տեսնենք, թե ինչպիսիեն են բանակցությունների արդյունքները, որից հետո բոլոր հարցերին կպատասխանեմ։ Չի բավարարում 48 ձայն, բայց դա մեզ չի խանգարում մեր սկսած գործը հաղթական ավարտին հասցնելու համար»,-ասաց Համբարձումյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դավիթ Համբարձումյան. Վաղվա բանակցություններից հետո դուք կստանաք բոլոր հարցերի պատասխանները