Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դավաճանին ճանկի, հողատուն՝ հողի. Քաղաքացիները ծաղրում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքում մի քանի գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ կրկին թիրախավորելով եկեղեցուն, Կաթողիկոսին, հոգևորականներին.
«Վեհարանը վեհի՛»։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի․ համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների ի՞նչ է տեղի ունենում, երբ պարզվում է կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը եւ կուսակրոնության ուխտի ստանձնումից հետո զավակ է ունեցել»։
«6 Մի՛ տուէք սրբութիւնը շներին. եւ ձեր մարգարիտները խոզերի առաջ մի՛ գցէք, որպէսզի դրանք ոտքի կոխան չանեն եւ դառնալով ձեզ չպատառոտեն:
Մատթ․ 7․6»։
Այս գրառումների ներքո բազմաթիվ քաղաքացիներ դժգոհություններ են հայտնել.
«Ես չեմ հասկանում՝ մեր պետությունը ուրիշ խնդիրներ չունի՞։ ՀՀ վարչապետի էջ ես մտնում, մենակ հոգևորականների կուսակրոնությունից ա գրում։ Եթե էդքան պարապ եք, գնացեք, թող ուրիշը գա երկիրը ղեկավարի ու էս բառդակը վերացնի»։
«Փաշազադեին ե՞րբ ես պատասխանելու, դու դրանից խոսա»։
«Մեկա ինչ էլ անեք, պատմության մեջ մնալու եք հողատու ազգակործան պատուհասներ»։
«Մի դու էլ պարզաբանի տեսնենք էդ ինչի՞ դա քեզ նոր սկսեց հուզել.. 6-7 տարի իրար հետ ջան ու ղուրբան էիք, էդքան արհավիրք դրեցիր ազգի գլխին՝ ոչ մի ծպտուն դուրս չեկավ եկեղեցու սպասավորներից.. հիմա ի՞նչ ա պատահել..
Եւ առհասարա՛կ դու պարզաբանելու շատ բաներ ունես, էդ ո՞ր մեկը պարզաբանեցիր, որ ուրիշից ես պահանջում..»։
«ՀՀ վարչապետը թող պարզաբանի՝
Արցախը Հայաստան էև վերջ-ը
Ո՞նց դարձավ Ղարաբաղը ադրբեջան է»։
«Միայն այն բանից հետո, երբ դու ԴՆԹ թեստ կհանձնես ու կապացուցես գենետիկորեն հայ ես, թե՞ օրինակ ադրբեջանցի կամ թուրք»։
«Այ հոգեկան հիվանդ, հերիք ա խայտառակես մեր ազգը»։
«Դու մի հատ պարզաբանի,թե ինչ է լինում վերջում,այն իշխանության հետ,ով անընդհատ խաբում է ժողովրդին, դավաճանում հայրենիքը,ուրանում սրբությունները, տգիտություն ու անբարոյականություն տարածում»։
«Վեհարանը վեհի՛» գրառման ներքո էլ քաղաքացիները ծաղրում են նրան.
«Դավաճանին ճանկի»։
«Հողատուն՝ հողի՛»։
«Գահը՝ Հային»։
«Պահարանը պահի»։