Վանեցյան. Խայտառակ մասկի-շոու էր, մենք չունենք ապօրինի զենք
Քաղաքական
22:29 12/06/2025
Հայաստան

Վանեցյան. Խայտառակ մասկի-շոու էր, մենք չունենք ապօրինի զենք

«Ձեր մոտ գալուց առաջ մի խայտառակ մասկի -շոու իրականացվեց՝ բռնեցին մեր անձնակազմին»,- Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց. Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման  ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա ասաց, որ հանրայինի եթերով հայտարարում է. «Մենք ապօրինի զենք չունենք»։

Հիշեցնենք՝  քիչ առաջ փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրել է, որ Քրեական ոստիկանությունը նորից նույն կեղծ պատրվակով, ապօրինի զենք կրելու սուտ կասկածանքով ձերբակալել է պահնորդական ծառայողների, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վանեցյան. Խայտառակ մասկի-շոու էր, մենք չունենք ապօրինի զենք