Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հնդկաստանի բնակելի թաղամասում մարդատար Boeing 787-ի է վթարի ենթարկվել
Հրապարակվել են Հնդկաստանի բնակելի թաղամասում Boeing 787-ի վթարի առաջին կադրերը։ Այն ներկայացրել է «ՌԻԱ նովոստին»։
Կադրերում թանձր ծուխ է երևում։
Flightradar24-ի տվյալներով՝ վթարի է ենթարկվել Air India-ին պատկանող Boeing 787-8 Dreamliner-ը։ Այն AI171 չվերթով թռչում էր Ահմեդաբադի Սարդար Վալլաբհայ Պատել միջազգային օդանավակայանից դեպի Լոնդոն։ Պորտալը նշում է, որ վթարը տեղի է ունեցել թռիչքից ընդամենը մի քանի վայրկյան անց։
Հնդկաստանի ավիացիոն իշխանությունները հաստատել են, որ վթարի ենթարկված ինքնաթիռում եղել է 242 մարդ, այդ թվում՝ 2 օդաչու և 10 բորտուղեկցորդուհի։