Պաշտպանին իր վստահորդի հետ հանդիպելուն խոչընդոտելու մասին հայտնել եմ ՄԻՊ թեժ գծին․ Բաբայան
Իրավունք
19:46 12/06/2025
Հայաստան

Պաշտպանին իր վստահորդի հետ հանդիպելուն խոչընդոտելու մասին հայտնել եմ ՄԻՊ թեժ գծին․ Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․

«Այս մարդկանց ձեռագիրը չի փոխվում: Նորից կանգնած եմ քրեական ոստիկանության դիմաց եւ նորից ներս չեն հրավիրում: Շուրջ 20 րոպե արդեն սպասում եմ: Պաշտպանին իր վստահորդի հետ հանդիպելուն խոչընդոտելու մասին հայտնել եմ ՄԻՊ թեժ գծին»:

Րոպեներ առաջ էլ Բաբայանը լուսանկար է հրապարկել՝ գրելով․ «Խնդրեմ, տեսեք Նիկոլի ու նրա կուսակից նոր ոստիկանապետի ֆանտազիան: Ոստիկանությունը դարձրել են հանցավոր կազմակերպություն»։

Ավելի վաղ Արսեն Բաբայանը տեղեկացրել է, որ Քրեական ոստիկանությունը նորից նույն կեղծ պատրվակով, ապօրինի զենք կրելու սուտ կասկածանքով ձերբակալել է պահնորդական ծառայողների, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder