Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժողովի ընթացքում կընտրվի Գերագույն մարմին
Հունիսի 13-15-ը տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժողովը։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ժողովի ընթացքում քննարկվելու են նախորդ երկու տարիների գործունեության արդյունքները, գնահատվելու են կատարված աշխատանքները և հստակեցվելու առաջիկա երկու տարիների գործունեության ռազմավարական ուղղությունները։ Ժողովի ավարտին տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ընտրություն։
Գերագույն ժողովին մասնակցելու են ընտրված ներկայացուցիչներ ՀՅԴ Հայաստանի կազմակերպական շրջանից, ինչպես նաև հրավիրյալներ՝ ՀՅԴ աշխարհասփյուռ կառույցից։