Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Չասենք՝ ում մասին է խոսքը, չնայած բոլորս էլ հասկացանք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է. Նիկոլ Փաշինյան
«Ես նկատեցի, որ ընդդիմության շարքերից էլի խոսում են, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից յուրացվել են, գողացվել են»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ ԱԺ-ում քննիչ հանձնաժողով էր ձևավորվել, և այն ղեկավարում էր ընդդիմության ներկայացուցիչը:
«Պետք է արձանագրել՝ ո՞ւր է այդ քննիչ հանձնաժողովը, ո՞ւր է այդ եզրակացությունը, որ չի շարունակվում այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքը, թող հանրությանը պարզաբանում տան»,-հայտարարեց Փաշինյանը և շարունակեց.
«Էլի, հազա՛ր ներողություն, դուրս են գալիս, տակից-գլխից խոսում են որոշ կաշառակերներ. չասենք՝ ում մասին է խոսքը, չնայած բոլորս էլ հասկացանք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է: 100 միլիոն հիմնադրամից գողացե՞լ էին… Արծվիկ Մինասյա՞նը չէր այդ քննիչ հանձնաժողովի ղեկավարը: Բա ո՞ւր է իրենց զեկույցը, թող գրեն, ստորագրեն, որ գողացվել է, մենք էլ կիմանանք՝ ինչ անենք: Սիրուն կդիմենք դատարան և նրանց կստիպենք հակառակը պնդել»,- ասաց նա և հավելեց, որ իրականում հայտնի է՝ ինչ է տեղի ունեցել: