«Հրապարակ». «Ռոսիա մոլի»՝ ոսկի վաճառող տասնյակ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ
Օրվա մամուլ
08:12 12/06/2025
Հայաստան

«Հրապարակ». «Ռոսիա մոլի»՝ ոսկի վաճառող տասնյակ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ

«Հրապարակ» թերթը գրում է.

««Ռոսիա մոլի»՝ ոսկի վաճառող տասնյակ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ։ Խոսքն այն մարդկանց մասին է, որոնք տարիներ շարունակ առևտրի կենտրոնի առաջին հարկում ոսկյա և արծաթյա զարդեր են վաճառել։ Նրանցից մեկը մեր լրագրողին ասել է, որ սեփականատերը՝ Սուքիասյանների ընտանիքը, տարածքն ավելի շահեկան գնով տրամադրել է ինչ-որ այլազգի գործարարի, և իրենց առաջարկվել է տեղափոխվել այլ մոլեր։

«Սիլ կոնցեռնի» մամլո պատասխանատուն մեզ ասաց, որ օրենքով նախատեսված կարգով՝ 2 ամիս ժամանակ է տրվել առաջին հարկի աշխատողներին, մի մասին առաջարկվել է առևտրի կենտրոնի ազատ հատվածներում աշխատել: Այդ սրահում 2 ամսից վերանորոգում է սկսվելու, որի ավարտից հետո թե այն ինչ նպատակների կծառայի, դեռ որոշված չէ»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder