Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մենք չենք նախաձեռնել իմպիչմենտը, ինչ-որ անհաղթահարելի խնդիրներ ենք տեսել. Քրիստինե Վարդանյան
Ինչո՞ւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն նախաձռնել Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացը և ստորագրություններ չեն դրել «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած ստորագրահավաքի ձևաթղթի տակ։ Ի՞նչ հանգամանքներում ԱԺ իշխող ՔՊ խմբակցությունից անհրաժեշտ թվով պատգամավորներ կմիանան իմպիչմենտին։ Արդյո՞ք Փաշինյանն իր ոչ ադեկվատ և պաշտոնյային ոչ վայել բառապաշարով ու վարքով չի խթանում իր հեռացումը։ Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր դիտարկումները ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Հարցազրույցում հնչեցված թեզերի առաջին մասը՝ ստորև։
•Այն պահից, երբ «Պատիվ ունեմ»-ի կողմից հայտարարվեց, որ ՀՀԿ Գործադիր մարմնի որոշմամբ իրենք առաջադրում են Դավիթ Համբարձումյանի թեկնածությունը, մենք հայտարարեցինք, որ կողմ ենք այդ թեկնածությանը։
•Լրացուցիչ դետալների համար նաև երեկ հանդիմպում էր տեղի ունեցել, որն իսկապես ուռճավեց դարձվեց «արաբ-իսրայելական» բանակցությունները։
•Մնեք չունենք առանձին թեկնածու, այդ 28 ստորագրությունները Դավիթ Համբարձումյանի համար են, մենք չունենք առանձին ձևաթուղթ, այդ 28-ի ձևաթուղթը ՀՀԿ-ի պատրաստած ձևաթղթի համար են։
•Թեկնածուի համար որևէ հարց անգամ չենք տվել՝ ինչու այս թեկնածուն, ինչու ոչ այն մեկը՝ ենթադրելով, որ գորոծ ունենք 30 տարի Հայաստանում դերակատարություն ունեցած լուրջ և ծանրակշիռ քաղաքական ուժի հետ, ով ստանձնել է քաղաքական գործընթացի պատասխանատվությունը, ունի քայլերի հաջորդականությունը և իր մարտավարության տեսակետից ճիշտ է համարել այս թեկնածուին։ Մենք այլ մարտավարությունից ենք առաջնորդվում՝ որևէ կերպ չխոչընդոտել, մեր ուժերի ներածին չափով օգնել այդ գործընթացին։
•Մեզնից կախված է այս փուլում տալ այդ 28 ստորագրությունը, մենք տալիս ենք դրանք Դավիթ Համբարձումյանի համար, ՀՀԿ-ի պատրաստած ձևաթղթի համար, որևէ ինտրիգ այդտեղ չա, որևէ այլ ձևաթուղթ չկա։
•Մենք չենք նախաձեռնել այդ իմպիչմենտի գործընթացը, մենք մեր 28 ձայնի տերն ենք, տալիս ենք այդ ստորագրություններն առանց հարցի, պահանջի
•Այդ իմպիչմենտ ձևակերպողները սա կորղ էին ներկայացնել որպես հաղթանակ, որ մի քանի ժամվա ընթացքում իերնց թեկնածուն, որը, եկեք համաձայնենք, որ ամենահայտնի գործիչներից չէ, ունի 34 պատգամավորի աջակցություն իմպիչմենտի գործընթացի համար։
•Մենք չենք նախաձեռնել իմպիչմենտը, ինչ-որ խնդիրներ ենք տեսել, որը մեր համար անհաղթահարելի է եղել, որն այս պահին մեր համար անհաղթահարելի է եղել, եթե այլ թիմը տեսել է, թե ինչպես այդ խնդիրները հաղթահարել, այն շատ լավ է, ողջունելի է և պետք է հաղթահարվեն այդ խնդիրները, բայց այդտեղ մեզ, որպես այդ նախաձեռնության նախաձեռնող պետք չէ ներքաշել, որովհետև եթե մենք ցանկանայինք նման գործընթաց նախաձեռնել, կնախաձեռնեինք։
•Չեմ կարծում, որ Փաշինյանի արածն անտրամաբանական գործողություններ են, կամ միտված են իր դեմ՝ դրանք միտված են մեր ինքնության դեմ, միտված են մեր պատմության և ապագայի դեմ։ Ժողովրդի մեջ ամենամեծ վստահությունն ունեցող ամենաազգային և ամենաերկար պատմություն ունեցող կառույցի՝ Եկեղեցու մասին ենք խոսում, բայց խոսում ենք թիրախային և շատ լավ ծրագրած արշավի մասին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կցված տեսանյութում։