Ֆրանսիայի խոշորագույն թանգարանները բարձրացնում են մուտքի վճարները ԵՄ սահմաններից դուրս զբոսաշրջիկների համար
Մշակույթ
15:58 12/06/2025
Աշխարհ

Ֆրանսիայի խոշորագույն թանգարանները բարձրացնում են մուտքի վճարները ԵՄ սահմաններից դուրս զբոսաշրջիկների համար

2026 թվականի հունվարի 1-ից Ֆրանսիայի խոշորագույն թանգարանները կբարձրացնեն մուտքի վճարներն այն երկրների զբոսաշրջիկների համար, որոնք դուրս են Եվրոպական Միությունից: Օրինակ, Լուվրն այս կատեգորիայի այցելուների համար կարժենա 30 եվրո (35 դոլար)՝ այժմ գործող 22 եվրոյի (25 դոլար) փոխարեն: Վերսալի պալատը և Հաղթանակի կամարը նույնպես հայտարարել են մուտքի վճարների բարձրացման մասին:

artguide.com-ի հաղոդմամբ, որոշումը պայմանավորված է այս տարի Ֆրանսիայի մշակութային ոլորտի պետական ​​ֆինանսավորման հսկայական կրճատումներով: Ակնկալվում է, որ 2027 թվականին ավելի շատ թանգարաններ կբարձրացնեն մուտքի վճարները:

Ֆրանսիան միակ երկիրը չէ, որը քննարկում է արտասահմանցի այցելուներից լրացուցիչ եկամուտ ստանալու ուղիները: Անցյալ տարի Բրիտանական թանգարանի և Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի նախկին տնօրեն սըր Մարկ Ջոնսն առաջարկել էր, որ Մեծ Բրիտանիան հետևի նմանատիպ մոդելի:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder