Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կառավարությունը գյուղացիներին կֆինանսավորի որպեսզի տնամերձերում ավանդական ծառերը կտրեն և ինտենսիվ այգի հիմնեն
«Նախագծի ընդունումը նպատակաուղված է Տավուշի մարզի Իջևան համայնքի տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ տնկիներով այգեհիմնման, ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, Իջևան համայնքում այգեգործական կլաստերներ ձևավորելու անհրաժեշտությամբ»,-կառավարության նիստում զեկուցեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Նրա խոսքով՝ ծրագրի շահառուներ կարող են լինել առնվազն 100 քմ և ավելի մեկ ամբողջական, ծառերից և այլ գույքից ազատ կամ ազատման ենթակա տնամերձ հողամաս ունեցող տնտեսվարողները։
Արման Խոջոյանն ասաց, թե ցանկացողները ծրագրին մասնակցելու նպատակով մինչև 2025 թվականի հուլիսի 15-ը պետք է դիմեն համայնքի ղեկավարին և կնքեն պայմանագիր, իսկ շահառու բնակավայրերն են՝ Բերքաբեր, Կիրանց, ծաղկավան և Խաշթարակ, ցանկացողների թիվը 305-ը:
«Կապալառուի կատարած աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի հետևյալ համամասնությամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ 95%, համայնք կամ շահառու՝ 5%»,-ասաց նա։