Ո՞ր երկրների քաղաքացիներ են եղել Հնդկաստանում կործանված ինքնաթիռում
Աշխարհում
15:08 12/06/2025
Աշխարհ

Ո՞ր երկրների քաղաքացիներ են եղել Հնդկաստանում կործանված ինքնաթիռում

Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Հնդկաստանում այսօր տեղի ունեցած ողբերգությունը։

Air India ավիաընկերության Boeing 787 մարդատար ինքնաթիռը կործանվել է թռիչքից րոպեներ անց Ահմեդաբադ քաղաքի օդանավակայանից քիչ հեռու։ Օդանվում եղել է 242 մարդ։Վերջին տվյաներով զոհվել է 133 մարդ։

CNN-ի փոխանցմամբ, Հնդկաստանի իշխանություններն ասել են՝ վնասվածքներ ստացած քաղաքացիներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոցներ։ Առայժմ հայտնի չէ վիրավորների ընդհանուր թիվը։

Օդանավում եղել են Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Պորտուգալիայի քաղաքացիներ։

Դեպքի վայրում աշխատում են հրշեջներ, շտապ օգնության աշխատակիցներ։ Մի քանի ճանապարհներ փակ են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder