Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այ տղա ջան, Արցախը որ հանձնել եք, այդ կուսակրոնությո՞ւնն է մեղավոր. Շարմազանով
«Սա մեր բոլորի խայտառակությունն է։ Մարդը պետությունը կործանել է... Այ տղա ջան, Արցախը որ հանձնել եք, այդ կուսակրոնությո՞ւնն է մեղավոր։ Մենք քեզ պետք է հարցեր տանք»,- Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան առիթով հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողներին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ականների արշավին ընդդեմ եկեղեցու, հոգևորականների ու Ամենայն Հայոց կաթողիկոսի։
Ըստ նրա, աբսուրդ է, որ Արցախը հանձնածը, 5000 զոհի պատճառ դարձածը, Արցախի հայաթափումն իրականացրածը, Ադրբեջանի ու Թուրքիայի պասով Ցեղասապանության պահանջատիրությանից հրաժարվողը, երրորդ հանրապետությունից հրաժարվողը, կանգնում է ու ինքն է հարցեր տալիս։
«Ամբողջ աշխարհում նման բան չկա։ Իշխանություններին են հարցեր տալիս, այս մարդն է նստել ու հարցեր տալիս։ Այ քեզ բան։ Մենք պետք է քեզ հարցեր տանք, դու ես այս պետությունը կործանել»,- ասաց Շարմազանովը։
Մանրամասն՝ տեսանյութում։