Արթուր Վանեցյանի անվտանգությունն ապահովող պահնորդական ծառայության տղաներն ազատ արձակվեցին. Փաստաբան
Իրավունք
23:20 12/06/2025
Հայաստան

Արթուր Վանեցյանի անվտանգությունն ապահովող պահնորդական ծառայության տղաներն ազատ արձակվեցին. Փաստաբան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի անվտանգությունն ապահովող պահնորդական ծառայության տղաներն ազատ արձակվեցին: Այս մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը։

Հիշեցնենք՝  այսօր ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրել է, որ Քրեական ոստիկանությունը նորից նույն կեղծ պատրվակով, ապօրինի զենք կրելու սուտ կասկածանքով ձերբակալել է պահնորդական ծառայողների, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին:

 Հանրային հեռուստաընկերության եթերում՝ «Հարցազրույց. Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման  ժամանակ, Արթուր Վանեցյանը տեղի ունեցածը որակեց «խայտառակ մասկի -շոու» ու հայտարարեց. «Մենք ապօրինի զենք չունենք»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արթուր Վանեցյանի անվտանգությունն ապահովող պահնորդական ծառայության տղաներն ազատ արձակվեցին. Փաստաբան