CBS. ԱՄՆ-ը տեղեկություններ է ստացել Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների նախապատրաստման մասին
Քաղաքական
09:53 12/06/2025
Տարածաշրջան

CBS. ԱՄՆ-ը տեղեկություններ է ստացել Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների նախապատրաստման մասին

ԱՄՆ պաշտոնյաները տեղեկություններ են ստացել այն մասին, որ Իսրայելը պատրաստ է ռազմական գործողություն իրականացնել Իրանի դեմ։ Այդ մասին չորեքշաբթի հաղորդել է ամերիկյան CBS հեռուստաալիքը։

Նրա աղբյուրների համաձայն՝ «ԱՄՆ պաշտոնյաներին տեղեկացվել է, որ Իսրայելը լիովին պատրաստ է գործողություն սկսել» Իսլամական Հանրապետության դեմ։ Չի նշվում, թե որտեղից է ամերիկյան կողմը ստացել այս տեղեկատվությունը։

«ԱՄՆ-ն սպասում է, որ Իրանը կարող է պատասխան հարված հասցնել հարևան Իրաքում գտնվող որոշակի ամերիկյան օբյեկտներին»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նշվում է հեռուստաալիքի կայքում։ Նրա խոսքով՝ սա այն պատճառներից մեկն է, որ Պետդեպարտամենտը հրամայել է ԱՄՆ դեսպանատան որոշ աշխատակիցների լքել արաբական երկիրը։

Հեռուստաալիքը նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը դեռևս պլանավորում է հանդիպել Իրանի ներկայացուցիչների հետ՝ Թեհրանի միջուկային դոսիեի շուրջ բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնելու համար։

Ավելի վաղ ԱՄՆ ռազմական շրջանակների ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը թույլատրել է ամերիկացի զինծառայողների ընտանիքի անդամների «կամավոր հեռանալը» Մերձավոր Արևելքից՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Իր հերթին, Պետդեպարտամենտը հայտարարել է, որ հրամայել է Իրաքում ԱՄՆ դեսպանատան որոշ աշխատակիցների լքել երկիրը «տարածաշրջանում աճող լարվածության» պատճառով։ Թրամփը, մեկնաբանելով այս քայլերը, ասել է. «Նրանց դուրս են բերում, քանի որ այս վայրը կարող է վտանգավոր լինել։ Կտեսնենք, թե ինչ կլինի»։ Խոսելով Իրանի մասին՝ ամերիկացի առաջնորդը շեշտել է. «Նրանք չեն կարող միջուկային զենք ստանալ։ Ամեն ինչ շատ պարզ է։ Նրանք չեն կարող միջուկային զենք ստանալ։ Մենք դա թույլ չենք տա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
CBS. ԱՄՆ-ը տեղեկություններ է ստացել Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների նախապատրաստման մասին