Իրանը պատրաստում է հակահարձակման ծրագիր Իսրայելի հարձակման դեպքում
Քաղաքական
11:07 12/06/2025
Տարածաշրջան

Իրանը պատրաստում է հակահարձակման ծրագիր Իսրայելի հարձակման դեպքում

Իրանի իշխանությունները պատրաստել են պատասխան Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հնարավոր հարվածին։ Այս մասին հայտնել է ամերիկյան New York Times (NYT) թերթը՝ հղում անելով աղբյուրին։

Անանուն իրանցի պաշտոնյայի խոսքով՝ երկրի զինված ուժերի և կառավարության ներկայացուցիչները արդեն հանդիպում են անցկացրել հակահարվածի վերաբերյալ։

«Պաշտոնյան ասել է, որ Թեհրանը մշակել է պատասխան ծրագիր, որը կներառի Իսրայելի վրա անհապաղ հակահարված հարյուրավոր բալիստիկ հրթիռներով»,-ասվում է NYT-ի հոդվածում։

Հունիսի 12-ին CBS News-ը, հղում անելով բազմաթիվ աղբյուրների, հաղորդել է, որ Իսրայելը զգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ «լիովին պատրաստ է» գործողություն սկսել Իրանի միջուկային օբյեկտների դեմ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանը պատրաստում է հակահարձակման ծրագիր Իսրայելի հարձակման դեպքում