ՀՀ ԱԳՆ. Դատապարտում ենք Իրանի վրա հարձակումն ու կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
Քաղաքական
12:27 13/06/2025
Հայաստան

ՀՀ ԱԳՆ. Դատապարտում ենք Իրանի վրա հարձակումն ու կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

«Իրանի դեմ միակողմանի հարձակումը խիստ մտահոգիչ է»,-նման հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի ԱԳ նախարարությունը X-ի իր միկրոբլոգում։

«Հարձակումը, որը տեղի է ունենում  հատկապես բանակցությունների հաջորդ փուլից առաջ, վտանգում է խաղաղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը։

Մենք դատապարտում ենք նման գործողությունները և կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել միջազգային իրավունքը»,-ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder