Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին, կա տուժած
Հասարակություն
14:11 13/06/2025
Հայաստան

Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին, կա տուժած

Հունիսի 13-ին, ժամը 13:25-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, ըստ նախնական տվյալների, պայթյունը տեղի է ունեցել կայանած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին, կա տուժած