Տարածաշրջանային մեծ պատերազմի մեկնարկը պայմանավորված է Իրանի պատասխանի մասշտաբներից. Արմեն Պետրոսյան
Քաղաքական
10:01 13/06/2025
Հայաստան

Տարածաշրջանային մեծ պատերազմի մեկնարկը պայմանավորված է Իրանի պատասխանի մասշտաբներից. Արմեն Պետրոսյան

«Շաբաթն ուրբաթից շուտ եկավ։ ԱՄՆ-Իրան բանակցություններին ընդառաջ՝ Իսրայելը, այնուամենայնիվ, նախաձեռնեց Իրանի միջուկային ծրագիրը ռազմական եղանակով լուծելու ռազմագործողությունը»,- նշել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։ 

Նա հայտնում է, որ ժամը 3:00-ից մեկնարկած «Ժողովուրդն առյուծի պես» կամ «Վեր բարձրացող առյուծ» (մեջբերում Թվոց գրքից) կոդային անվանմամբ գործողության ընթացքում մի շարք օդային և թիրախային հարվածներ է հասցրել Թեհրանին, Սպահանին, Նաթանզին, Ֆորդոյին, Ղոմին և Թավրիզին։ Հաստատվել է ԻՀՊԿ հրամանատար Հոսեյն Սալամիի, ինչպես նաև երկրի միջուկային ծրագրի հետ կապված երկու բարձրաստիճան գիտնականների և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականների մահվան հանգամանքը։

Միևնույն ժամանակ, իսրայելական «Մոսսադը» Իրանի տարածքում իրականացրել է մի շարք գաղտնի գործողություններ, որոնք ուղղված են եղել հրթիռային համակարգերին և հակաօդային պաշտպանության ենթակառուցվածքների չեզոքցմանը։

Ըստ Իսրայելի վարչապետի՝ ռազմագործողությունը շարունակվելու է այնքան, մինչև կլուծվեն առաջադրված բոլոր խնդիրները։

«Տարածաշրջանային մեծ պատերազմի մեկնարկը պայմանավորված է Իրանի պատասխանի մասշտաբներից»,- գրել է Պետտրոսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder