Պիտի մեր երկիրը ներսից ջղաձգության տանող հակամարտnւթյnւնը դադարեցնել, սա հրամայական է, երբ թշնամшբար մեզ ակնդետ նայող հարևանները առիթ են փնտրելու նոր հարձшկման. Միլիտոնյան
Հասարակություն
12:48 13/06/2025
Հայաստան

Պիտի մեր երկիրը ներսից ջղաձգության տանող հակամարտnւթյnւնը դադարեցնել, սա հրամայական է, երբ թշնամшբար մեզ ակնդետ նայող հարևանները առիթ են փնտրելու նոր հարձшկման. Միլիտոնյան

«Մենք ինչպե՞ս ենք պատրաստվում անակնկալ վտանգների դեմ, ի՞նչ գործողություններ են արագորեն պլանավորվելու»,- հարցադրում է անում Հայաստանի Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը։ 

Նա գրել է. «Հունիսի 13-ի գիշերը և լուսադեմին սպասվելիք պատերազմը սրընթաց մտավ մեր տարածաշրջան, ստույգ` մեր հարևան Իրանը ենթարկվեց Իսրայելի ռմբակոծիչների հարձակմանը։ Տագնապ է Իրանում, Իսրայելն է պատրաստվում հակառակորդի խոստացած հուժկու հակահարվածներից պաշտպանվելու, ժողովրդին ուղղորդում են ապաստարաններ, շենքերի ներքնահարկեր։ Իրանի հարևան երկրներն, իհարկե, նախապատրաստական պաշտպանական դիրքավորումների են անցնում, Իրաքում և այլ երկրներում տեղակայված ամերիկյան զորքերի անվտանգության վերաբերյալ է զգուշանոմ ԱՄՆ-ը և նախազգուշացնում է Իրանին չդիմել նման քայլերի։

Այսպես, իսկ մենք ինչպե՞ս ենք պատրաստվում անակնկալ վտանգների դեմ, ի՞նչ գործողություններ են արագորեն պլանավորվելու։ Նախ՝ առաջին հերթին պիտի մեր երկիրը ներսից ջղաձգության տանող հակամարտությունը դադարեցնել, ՀՀ վարչապետի` Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձի դեմ ծայր առած վեճի մանրամասների մեջ չմտնենք, դա Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարի ենթատեքստով է ընկալվում հանրության մեջ, և սա նախապես ենթադրելի էր։ Մեր պետության և համայն հայոց ժամացույցի սլաքները այժմ հարկ է ուղղված լինեն Հայաստանի անվտանգությանը։ Սա հրամայական է, երբ թշնամաբար մեզ ակնդետ նայող հարևանները առիթ են փնտրելու նոր հարձակման։

Կա՛նգ առեք, բավական է իրար բզկտելու վարակը ցնցի առանց այդ էլ ոչ անդորր մեր հոգու տունը»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder