«Հրապարակ». Վեհափառին գահընկեց անելու շուրջ իշխանությունում քննարկումներ են եղել
Օրվա մամուլ
08:25 13/06/2025
Հայաստան

«Հրապարակ». Վեհափառին գահընկեց անելու շուրջ իշխանությունում քննարկումներ են եղել

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վեհափառին գահընկեց անելու շուրջ իշխանությունում, պարզվում է, քննարկումներ են եղել: Տարբերակներից մեկը կաթողիկոսարանը շրջապատելն է եղել, սակայն հանրային տրամադրությունները ստիպել են, որ իշխանությունը «զադնի դնի». հասկացել են, որ տանուլ կտան, քանի որ եկեղեցուն պաշտպանողները տասնյակ անգամներով կգերազանցեն արշավողներին։ Որոշ հարցումներից և զոնդաժից հետո որոշել են Փաշինյանի ասած ՔԱՄ-ը` համակարգող խումբը ձևավորել, որը կզբաղվի եկեղեցու հարցերով։

Խմբի առաջին 10 անդամներին ընտրելու է Նիկոլ Փաշինյանը: Հետո այդ 10-ն իրենց հերթին պետք է խմբեր ձևավորեն և լոկալ ակցիաներ անեն եկեղեցու դեմ։ Եվ շարունակելու են մարդկանց նյարդայնացնող ստատուսային պատերազմը` հույս ունենալով, որ հանրությանն այնքան «կգժվացնեն», որ կհաջողվի կաթողիկոսին «մերժել», նրա նյարդերը` Սերժ Սարգսյանի օրինակով, տեղի կտան, և նա դիմում կգրի` կգնա»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder