Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելի պաշտպանության նախարարությանը
Քաղաքական
23:20 13/06/2025
Աշխարհ

Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելի պաշտպանության նախարարությանը

Իրանի պետական ​​IRNA լրատվական գործակալությունը հայտնում է, որ իրանական հրթիռները երկու անգամ հարվածել են Իսրայելի պաշտպանության նախարարության շենքին։

Ավելի վաղ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ Իրանը իրականացնում է «Ճշմարիտ խոստում 3» գործողությունը՝ ի պատասխան Իսրայելի հարվածների։ Իրանի պատասխան գործողությունների մասին տեղեկատվությունը հայտնվել է այն բանից հետո, երբ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին դիմել է իրանցիներին՝ խոստանալով ուժով պատասխանել Իսրայելին։

«Ամերիկյան ուժերը մասնակցում են Իսրայելի վրա Իրանի հրթիռային հարվածների չեզոքացմանը»-«ՌԻԱ նովոստի»,-ի փոխանցմամբ, հայտնոել է AXIOS-ի թղթակիցը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելի պաշտպանության նախարարությանը