ՌԴ-ում Իսրայելի դեսպանատունը հերքում է փակման մասին լուրերը
Քաղաքական
17:06 13/06/2025
Աշխարհ

ՌԴ-ում Իսրայելի դեսպանատունը հերքում է փակման մասին լուրերը

Մոսկվայում Իսրայելի դեսպանատունը հերքել է Իրանի շուրջ վերջին իրադարձությունների պատճառով աշխատանքների ենթադրյալ դադարեցման մասին տեղեկատվությունը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնությունում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։

«Սա սուտ է», - ասել է գործակալության զրուցակիցը։

Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվայում Իսրայելի դեսպանատունը գործում է սովորականի պես և կշարունակի կատարել իր գործառույթները հանգստյան օրերից հետո։

Ավելի վաղ Ռիա Նովոստին հաղորդել էր, որ Մոսկվայում Իսրայելի դեսպանատունը, իբր, հայտարարել է ամբողջ աշխարհում Իսրայելի դիվանագիտական ​​առաքելությունների աշխատանքի դադարեցման մասին՝ իսրայելական բանակի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածներից հետո։

Ռիա Նովոստիին Իսրայելի դիվանագիտական ​​առաքելությունից հայտնել են, որ Մոսկվայում Իսրայելի դեսպանատունը գործում է սովորական ռեժիմով։ 

«Դեսպանատունը գործում է սովորական ռեժիմով», - ասել է գործակալության աղբյուրը։

Աղբյուրը նաև իրականությանը չհամապատասխանող է անվանել այն տեղեկությունները, որ դիվանագիտական ​​առաքելությունը դադարեցրել է իր աշխատանքը Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունների պատճառով։

Ավելի վաղ դեսպանատան կայքի անգլերեն տարբերակում հաղորդվել էր, որ «վերջին իրադարձությունների լույսի ներքո ամբողջ աշխարհում Իսրայելի առաքելությունները կփակվեն, և հյուպատոսական ծառայություններ չեն մատուցվի»։

Հիշեցնենք, որ  Իսրայելը ժամը 03:00-ից մեկնարկած «Ժողովուրդն առյուծի պես» կոդային անվանմամբ գործողության ընթացքում մի շարք օդային և թիրախային հարվածներ է հասցրել Թեհրանին, Սպահանին, Նաթանզին, Ֆորդոյին, Ղոմին և Թավրիզին։ Զոհվել են երկրի միջուկային ծրագրի հետ կապված բարձրաստիճան գիտնականներ, մի շարք բարձրաստիճան զինվորականներ։ Իրանն իր հերթին Իսրայելի ուղղությամբ պատասխան հարված է սկսել ԱԹՍ-ներով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՌԴ-ում Իսրայելի դեսպանատունը հերքում է փակման մասին լուրերը