Ադրբեջանի՝ Իրան հետ սահմանային Աստարայի անցակետը երեկ գիշեր բացվել է
Քաղաքական
10:59 14/06/2025
Տարածաշրջան

Ադրբեջանի՝ Իրան հետ սահմանային Աստարայի անցակետը երեկ գիշեր բացվել է

«2020թ. ի վեր կորանավիրուսային համաճարակի պատրվակով Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից մինչ այժմ փակ արհեստածին Ադրբեջանի՝ Իրան հետ սահմանային Աստարայի անցակետը երեկ գիշեր բացվել է»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նա մանրամասնում է.

«Բաքվում դա մեկնաբանել են՝ որպես «մարդասիրական» քայլ Իրանում գտնվող արտասահմանցիներին տարհանելու նպատակով, մինչդեռ իրանական տելեգրամյան ալիքները սա գնահատել են՝ որպես «լրտեսների և գործակալների դուրսբերման գործողություն» Բաքվի բարբարոսական վարչախմբի կողմից։ 

Հատկապես Իրանի միջուկային գիտնականների դեմ մահացու դիվերսիաներից հետո Իրանի ներքին անվտանգությամբ զբաղվող մարմիններն ակտիվացրել են աշխատանքը և արդեն իսկ պաշտոնական տեղեկատվություն է տարածվել Զանջանում և մի քանի այլ վայրերում դիվերսանտների վնասազերծման վերաբերյալ։ 

Հիմնավոր կասկածներ կան, որ դիվերսիոն գործողություններն իրականացրել են նաև հենց Իրանի ներսում Բաքվից անմիջական ուղղորդմամբ և համակարգմամբ ստեղծված պանթյուրքական ցանցի անդամ գործակալներ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder