Էրդողան. Իսրայելը տարածաշրջանի կայունության և անվտանգության համար ամենամեծ սպառնալիքն է
Քաղաքական
19:45 14/06/2025
Տարածաշրջան

Էրդողան. Իսրայելը տարածաշրջանի կայունության և անվտանգության համար ամենամեծ սպառնալիքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ տարածաշրջանի անվտանգության համար անհրաժեշտ է կանգնեցնել Իսրայելին։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

«Նախագահ Էրդողանն ասել է, որ Իսրայելը՝ Նեթանյահուի գլխավորությամբ, տարածաշրջանի կայունության և անվտանգության համար ամենամեծ սպառնալիքն է, որ նա դա ևս մեկ անգամ ցույց տվեց Իրանի վրա հարձակումով, և որ Իսրայելը պետք է կանգնեցվի լարվածությունը նվազեցնելու համար», - հայտնել է Թուրքիայի առաջնորդի գրասենյակը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder