Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հունիսի 17-ին մեկնարկելիք ԱԺ հերթական նստաշրջանի վերջին նիստը շատ հագեցած է լինելու: Մեր տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները նպատակ ունեն ոչ միայն քննարկելու 2024 թվականի կառավարության բյուջեի կատարման հաշվետվությունը, այլ նաև դատավորների ընտրություններ են սպասվում: Տեղեկացանք, որ նախ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թեկնածուի ընտրություն է կայանալու:
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի և Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները:
Ըստ մեր տեղեկությունների՝ նաև որոշել են Սահմանադրական դատարանի դատավոր ընտրել ու թեկնածուն ՀՀ արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանն է:
Ի դեպ, հիշեցնենք, որ այս նստաշրջանին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է խորհրդարան գալու՝ երկու ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու, քրեական վարույթ հարուցելու համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։