Air India-ի ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է սև արկղը, ընտանիքները սպասում են պատասխանների
Հասարակություն
09:33 14/06/2025
Աշխարհ

Air India-ի ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է սև արկղը, ընտանիքները սպասում են պատասխանների

Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի նախարարն ուրբաթ օրը հայտարարել է, որ Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերվել է սև արկղը։

BBC-ի փոխանցմամբ, Հնդկաստանի ավիավթարների հետաքննության բյուրոն (AAIB) հաստատել է, որ թռիչքի տվյալների ձայնագրիչը հայտնաբերվել է վթարից 28 ժամ անց։

Հիշեցնենք, որ Լոնդոն թռչող ինքնաթիռի 241 ուղևորները մահացել են։ Ողջ է մնացել միայն մեկ ուղևոր։

Boeing 787 Dreamliner ուղևորատար ինքնաթիռը թռիչքից 60 վայրկյան անց բախվել է բնակելի թաղամասին։ Պաշտոնյան BBC-ին հայտնել է, որ զոհվել է նաև գետնին գտնվող առնվազն ութ մարդ։

«Սև արկղի հայտնաբերումը կարևոր քայլ է հետաքննության մեջ» և «զգալիորեն կօգնի հետաքննությանը» աղետի վերաբերյալ»,- ասել են բյուրոյից։

Air India-ի վթարի է Boeing 787 Dreamliner ուղևորատար ինքնաթիռը ենթարկվել հունիսի 12-ին Հնդկաստանի արևմուտքում։ Ինքնաթիռում եղել է 242 մարդ, այդ թվում՝ երկու օդաչու և տասը ուղեկցորդուհի։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ վթարի վայրում հայտնաբերվել են 204 զոհի մարմիններ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder