Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ
Հասարակություն
20:22 15/06/2025

Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ

Այսօր պտտահողմ է գրանցվել Ապարան քաղաքում, որի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ։

Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը հայտնել է, որ  վնասվածք ստացած անձանցից 3-ը չափահաս են, մեկը երեխա է։

Արագածոտնի աշխատակազմից հայտնում են, որ բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բարեբախտաբար, կյանքին սպառնացող վտանգներ չկան։

Աշխատակազմից նաև հայտնել են, որ պտտահողմի հետևանքով Ապարանը հոսանքազրկված է, անվտանգության նկատառումով դադարեցվել է նաև գազամատակարարումը։

Տեղում այս պահին աշխատում է ՆԳՆ փրկարար ծառայությունը, մարզպետի գլխավորությամբ աշխատում են նաև Արագածոտնի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների մասնագետները։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder