Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պտտահողմը մեծ վնասներ է հասցրել Արթիկ քաղաքին և համայնքի մի քանի այլ բնակավայրերին
Արթիկի համայնքապետարանից հայտնում են.
«Հունիսի 14-ին 19:00-ի սահմաններում, Արթիկ համայնքում եղել ուժեղ պտտահողմ։
Ուժեղ պտտահողմը նախնական տվյալներով Արթիկ քաղաքում, Մեծ Մանթաշ, Գետափ, Արևշատ, Նոր Կյանք, Անուշավան, Հոռոմ, Պեմզաշեն գյուղերում վնասել է բնակելի շենքերի, տների, հասարակական և գյուղատնտեսական շինությունների տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, էլեկտրահաղորդման գծեր։
Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ոլորտային պատասխանատուների հետ տեղում անմիջապես ծանոթանալով պատճառված նախնական վնասներին, հանձնարարել է ստեղծել հանձնաժողով` վնասի նախնական չափերն ուսումնասիրելու նպատակով»։






