Եթե մի ձեռքն ապտակում է դեմքին կամ մյուսի ձեռքին, ապա չի ստացվում այդ երկուսի աշխատելը. Քրիստինե Վարդանյան
Քաղաքական
21:04 15/06/2025
Հայաստան

Եթե մի ձեռքն ապտակում է դեմքին կամ մյուսի ձեռքին, ապա չի ստացվում այդ երկուսի աշխատելը. Քրիստինե Վարդանյան

Նիկոլ Փաշինյանին հեռացնելու համար ընդդիմության միավորումն պարտադի՞ր է։ Ինչ պայմաններ են պետք ընդդիմադիր ուժերին միասնական ճակատով իշխանությունների դեմ պայքարելու համար։

Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույցների» տաղավարում իր դիրքորոշումը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Հարցազրույցում հնչեցված թեզերի երրորդ մասը՝ ստորև։

•Պատմության մեջ եղել են դեպքեր, երբ ընդդիմությունն ամբողջությամբ միավորված է եղել։ Մենք այն տեսել ենք պատերազմի ժամանակ, հետպատերազմյան շրջանում։

•Ունեցել ենք «կոնսենսուս-1» վիճակ, բայց դա էլ չի բերել արդյունքի, քանի որ ավտոմատ գումարումը միշտ չէ, որ բերում է արդյունքի։

•Ընդդիմության միավորում կարող է լինել, եթե կա արժեհամակարգի և մոտեցումների առնվազն նույն ընկալում։ Եթե այն չկա՝ ընդունելի կլինի, որ ամեն մեկն իր մոտեցումներով և իր արժեհամակարգով էլի աշխատի նույն հարցի լուծման ուղղությամբ։

•Գյումրիում մենք դա տեսանք և արդյունքը վատ չէր։ Ավտոմատ կերպխով այն  կարո՞ղ է պրոյեկտվել այլ գործընթացների վրա, ո՛չ. առանց համապատասխան աշխատանքի՝ ո՛չ, բայց որպես մարտավարություն կարո՞ղ է աշխատել, այո՛։

•Ֆիքսել ընդհանուր նպատակ, կարելի է ֆիքսել վարքագծի համընդհանուր կանոններ և աշխատել մեկ նպատակի ուղղությամբ՝ եթե չի ստացվում գործել որպես մեկ մարմին։

•Եթե մի ձեռքն ապտակում է դեմքին կամ մյուսի ձեռքին, ապա չի ստացվում այդ երկուսի աշխատելը։ Պետք է ամեն մեկն իր գործն անի։

Հարցազրույցն ամբողջոթյամբ՝ կցված տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder