Իրանը հարվածել է Թել Ավիվ, Աշկելոն և Հայֆա քաղաքներին. Mehr
Քաղաքական
19:11 15/06/2025
Տարածաշրջան

Իրանը հարվածել է Թել Ավիվ, Աշկելոն և Հայֆա քաղաքներին. Mehr

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանից հրթիռի արձակման պատճառով ամբողջ երկրում տագնապի ազդանշաններ են հնչել։

Իրանական հրթիռային հարձակումների նոր ալիքը թիրախավորել է Թել Ավիվ, Աշկելոն և Հայֆա քաղաքները։

«Իրանի կողմից «Իրական խոստում 3» գործողության շրջանակներում Իսրայելի վրա հրթիռային հարձակումները սկսվել են 3 օր առաջ, և այդ հարձակումները հարվածել են Թել Ավիվի, Հայֆայի և օկուպացված Պաղեստինի այլ կարևոր տարածքներին։

Եբրայերեն լրատվամիջոցները նաև հայտնել են, որ իրանական հրթիռները հարվածել են Հայֆային և Տիբերիասին»,-հայտնում է «Mehr»-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանը հարվածել է Թել Ավիվ, Աշկելոն և Հայֆա քաղաքներին. Mehr