Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ եթե Իրանը հարձակվի Միացյալ Նահանգների վրա, «ամերիկյան զինված ուժերի ամբողջ ուժը կընկնի» նրա վրա։
Թրամփի խոսքով, եթե Միացյալ Նահանգները հարձակման ենթարկվի, Իրանը կբախվի ամերիկյան զինված ուժերի հզոր պատասխանի, որի մասշտաբները, ըստ նրա, ոչ ոք երբեք չի տեսել։
Նա նաև ասել է, որ Միացյալ Նահանգները չի մասնակցել Իրանի վրա Իսրայելի վերջին հարձակմանը։ Թրամփը նշել է, որ Վաշինգտոնը կարող է միջնորդի դեր խաղալ Թեհրանի և Թել Ավիվի միջև բանակցություններում՝ շարունակվող հակամարտությանը վերջ տալու համար։
«Մենք կարող ենք հեշտությամբ գործարք կնքել Իրանի և Իսրայելի միջև և վերջ դնել այս արյունալի հակամարտությանը»,-«Գազետա ռու»-ի փոխանցմամբ գրել է նա։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսեց «Ծագող առյուծ» գործողությունը՝ հարվածելով Իրանի միջուկային և ռազմական օբյեկտներին։ Հարձակումները ուղղված էին միջուկային զենքի մշակման հետ կապված ենթակառուցվածքներին, ինչպես նաև բարձրաստիճան զինվորականների գտնվելու վայրերին։
Նույն երեկոյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց «Ճշմարիտ խոստում 3» գործողությունը սկսելու մասին և հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելին։ Թեհրանը խոստացավ լայնածավալ հարվածներ հասցնել Իսրայելի ռազմական ենթակառուցվածքներին, այդ թվում՝ ավիաբազաներին և այլ ռազմավարական օբյեկտներին։