Զգուշացում. Հայաստանի տարածքում սպասվում են հորդառատ անձրևներ, կարկուտ և քամու ուժգնացում
Հասարակություն
16:51 16/06/2025
Հայաստան

Զգուշացում. Հայաստանի տարածքում սպասվում են հորդառատ անձրևներ, կարկուտ և քամու ուժգնացում

Հունիսի 17-ին կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ 

Հայաստանի տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը կնվազի ևս 3-5 աստիճանով։

Երևանում հունիսի 16-ին և 17-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հունիսի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Զգուշացում. Հայաստանի տարածքում սպասվում են հորդառատ անձրևներ, կարկուտ և քամու ուժգնացում