Ավտվթարից մահացել է աշխարհի չեմպիոնը
Սպորտ
12:44 16/06/2025
Աշխարհ

Ավտվթարից մահացել է աշխարհի չեմպիոնը

Բաշկիրիայի ճանապարհային անվտանգության պետական ​​տեսչությունը տեսանյութ է հրապարակել վթարի վայրից, որի ժամանակ մահացել է մոտոցիկլետների մրցավազքի աշխարհի չեմպիոն Նիկոլայ Կրասնիկովը։

Դատելով տեսանյութից՝ տեղի է ունեցել ճակատ-ճակատի բախում, ինչի արդյունքում Կրասնիկովի «Լադա Գրանտան» լրջորեն վնասվել է։ Մեքենայի դիմացի հատվածը ճզմված է, ապակիները՝ ջարդված։ Կադրի մեջ է նաև Sitrak բեռնատար՝ վնասված խցիկով:

Այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ Բաշկիրիայի Կուշնարենկովսկի շրջանում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է սառույցի վրա մոտոցիկլետների մրցավազքի աշխարհի բազմակի չեմպիոն Նիկոլայ Կրասնիկովը։ Հայտնում է «Գազետա ռու»-ն։

Կրասնիկովը վթարի է ենթարկվել հունիսի 16-ի գիշերը Ռ-240 ավտոճանապարհի 69-րդ կմ-ին՝ Մ-12 «Վոստոկ» մայրուղու մոտեցման վայրում։ Նրա մեքենան բախվել է երկու բեռնատարների, մինչ շտապօգնության ժամանելը մարզիկը տեղում մահացել է։ Վթարի հանգամանքները ներկայումս պարզվում են։

Նիկոլայ Կրասնիկովը ծնվել է 1985 թվականին, առաջին անգամ պաշտոնական մրցումների է մասնակցել 1999/2000 մրցաշրջանում Torpedo-SHAAZ թիմում, իսկ մեկ տարի անց դարձել Բաշկիրիայի թիմի անդամ։ Կրասնիկովը ութ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն անհատական, իսկ թիմային հաշվարկում՝ 12 անգամ։ Նա մի քանի անգամ դարձել է Ռուսաստանի գավաթի հաղթող ու մրցանակակիր։

Վարորդը մրցել է 23 տարի և թոշակի անցնելու մասին հայտարարել է միայն 2023 թվականին։

 
Աղբյուրը`Panorama.am
Placeholder